«Ласковый май» խումբն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

Կադր «Ласковый май» ֆիլմից
Խմբի գոյության առաջին 5 տարիներին շուրջ 47 միլիոն տոմս է վաճառվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «Ласковый май» երաժշտական խումբն իր անհավանական ճանաչման շնորհիվ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։
«Իր գոյության առաջին 5 տարիներին խումբը շուրջ 47 միլիոն տոմս է վաճառել, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը տեսել է խմբի ելույթը։ Այս նվաճման շնորհիվ «Ласковый май»-ը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում»,- գրում է պարբերականը։
Հիշեցնենք` «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացավ հունիսի 23-ի գիշերը շտապօգնության մեքենայում։ Մահվան պատճառը սրտի կաթվածն էր։
«Ласковый май»-ը մեծ ճանաչման հասավ 90-ականներին։ Խումբը, որն ամսական ավելի քան 40 համերգ էր տալիս, լուծարվեց 1992 թվականին։
Այդ տարի Շատունովը մեկնեց Գերմանիա, որտեղ հնչյունային օպերատորի կրթություն ստացավ։ 2007 թվականի հունվարի 12-ին ամուսնացավ Սվետլանա Գեորգիևնայի հետ։