Կիևի դպրոցներն ամբողջովին հրաժարվել են ռուսաց լեզվից

Ռուսերեն դասագրքեր. Արխիվային լուսանկար
Կիևի դպրոցներում այսուհետ ռուսաց լեզուն «գոյություն չունի», նույնիսկ՝ ընտրովի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Կիևի դպրոցներն ամբողջովին հրաժարվել են ռուսաց լեզվի օգտագործումից։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային պետական վարչության կրթության և գիտության դեպարտամենտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է նաև, որ Կիևի դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա ծրագրերը «չի նախատեսում առարկաների դասավանդում ռուսաց լեզվով և ռուսաց լեզվի ուսուցում՝ ոչ որպես պարտադիր, ոչ էլ որպես ընտրովի առարկա»։
Հուլիսին հայտնի դարձավ, որ Լվովի մարզի իշխանությունները որոշել են ամբողջությամբ հրաժարվել շրջանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդումից։ Մինչ այդ Ուկրաինայի կրթության և գիտության փոխնախարար Անդրեյ Վիտրենկոն հայտնել էր, որ ռուսական «ծանր» գրականությունը դուրս կմնա հանրապետության դպրոցների և բուհերի ուսումնական ծրագրերից։