ՀՀ–ն նոր դեսպաններ կունենա Ավստրալիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում

Արեգ Հովհաննիսյան
Հայաստանի նախագահը հրամանագրերը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանը առաջարկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայում և Չեխիայում ՀՀ դեսպանները դիվանագիտական առաքելություն կիրականացնեն նաև Ավստրալիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երկու հրամանագիր է ստորագրել։
Ըստ այդմ` Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո), իսկ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)։
Աշոտ Հովակիմյան
ՀՀ նախագահը հրամանագրերը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանը առաջարկությունը։