Գազայի հատվածում վերջին էսկալացիայի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է

Իսրայելի զինվորականներ. Արխիվային լուսանկար
Իսրայելի բանակը մեկ շաբաթ առաջ սկսել է «Լուսաբաց» գործողությունը։ Զինվորականները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ 22-ամյա պաղեստինցին մահացել է հիվանդանոցում ծանր վնասվածքներից, որոնք ստացել էր Գազայի հատվածում վերջին գրոհի ժամանակ։ Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 49-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պաղեստինյան առանձնատարածքի առողջապահության նախարարությանը։
Այսպիսով, վերջին իրադարձություններից հետո զոհերի թիվը հասել է 49-ի, զոհվածների թվում են 19 երեխա, 4 կին, ևս 360 մարդ վիրավորվել է:
Իսրայելի բանակն օգոստոսի 5-ից սկսել է «Լուսաբաց» գործողությունը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ։ Զինվորականները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում, իսրայելական թիկունքում արտակարգ դրություն Է սահմանվել։
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է հրամանատարներից մեկի ՝ Թայսիր Ալ Ջաբարիի մահը ավիահարվածի հետևանքով: