Երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը. Դումանյանի շնորհավորանքը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը. Արխիվային լուսանկար
ԿԳՄՍ նախարարի խոսքով` երիտասարդությանն առնչվող ոլորտներում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Առաջադեմ են այն պետությունները, որտեղ երիտասարդները մասնակից են որոշումների ընդունմանը։ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ նման ուղերձ է հղել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկանում ենք նախարարության կայքից։

«Այս տարի Երիտասարդության միջազգային օրը կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը: Այս համատեքստում, իմ խորին համոզմամբ, երիտասարդությունը տարիքային սահմանափակում չունի. երիտասարդ են նրանք, ովքեր մշտապես հանդես են գալիս նորարարական գաղափարներով ու նախաձեռնություններով»,- ասված է ուղերձում:

Դումանյանի խոսքով` երիտասարդությանն առնչվող ոլորտներում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում։ Նա հավելել է, որ ցանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը, յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես Երիտասարդության միջազգային օր: