Չինաստանը կշարունակի մեծացնել Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտուրը

Չինաստանի դրոշ
Չինաստանն ու Ռուսաստանը երկկողմ առևտրում արդեն երկար տարիներ օգտվում են ազգային արժույթից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ Չինաստանը կշարունակի մեծացնել Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտուրը:
«Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների սահմանած պատժամիջոցները որոշակի խոչընդոտներ են առաջացրել Ռուսաստանի և Չինաստանի միջև գործնական համագործակցության հարցում։ Երկու երկրների իրավասու մարմինները պետք է օպտիմալացնեն համակարգումն ու փոխգործակցությունը, որպեսզի լուծեն երկկողմ առևտրում հաշվարկների հետ կապված բոլոր դժվարությունները։ Չինաստանը կշարունակի մեծացնել Ռուսաստանի հետ առևտրում ազգային արժույթներով հաշվարկները և պատրաստ է լիարժեք գործի դնել ֆինանսական ենթակառուցվածքներն ու ինստիտուտները»,– նշել է նա։
Դիվանագետը հիշեցրել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը երկկողմ առևտրում արդեն երկար տարիներ օգտվում են ազգային արժույթից:
Նա հավելել է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրային հաշվարկներում յուանի բաժինը 2014 թվականին 3.1 տոկոսից 2021 թվականին դարձել է 17.9 տոկոս: Ազգային արժույթի`որպես վճարային միջոցի դերը աստիճանաբար ամրապնդվում է` նվազեցնելով ձեռնարկությունների արժութային ռիսկերը և խնայելով փոխարժեքի ծախսերը։
«Հակահարված ենք տալու բոլոր նրանց, ովքեր...». Մեդվեդևը` ՌԴ գլխավոր զենքի ու Փելոսիի մասին