Արևշատ գյուղում ու Ապարան քաղաքում գործող պանրի արտադրամասերի գործունեությունը կասեցվել է

Պանիրի արտադրամաս. Արխիվային լուսանկար
Արևշատում արտադրվող «Չանախ» և Ապարանում արտադրված «Լոռի» տեսակի պանիրներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում գտնվող, Ա/Ձ Արթուր Մարկոսյանին պատկանող և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող, Ա/Ձ Ռուբեն Պապիկյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասերի «Չանախ» և «Լոռի» տեսակի պանիրների արտադրությունը։

ՍԱՏՄ–ից հայտնում են, որ որոշման հիմքը ստուգման ժամանակ նմուշառված պանրի լաբորատոր փորձաքննության արդյունքն է:

Դրա համաձայն` Արևշատում արտադրվող «Չանախ» և Ապարանում արտադրված «Լոռի» տեսակի պանիրներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
Խախտումների վերացման համար սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը հիշյալ տնտեսվարողների համար սահմանել է ժամկետ: