Անթալիայում անհայտ անձը պատանդ է վերցրել բանկի մենեջերին․ տեսանյութ

Թուրքիայի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ենթադրվում է, որ ուժայինները շուտով կսկսեն պատանդին ազատ արձակելու գործողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Թուրքական Անթալիա քաղաքում զինված անձը պատանդ է վերցրել բանկի մենեջերին։ Տեղեկությունը հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։
«Անթալիայի Կեպեզ թաղամասում անհայտ զինված անձը պատանդ է վերցրել բանկի մենեջերին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանական խմբերը սկսել են աշխատանքը բանկի մոտ՝ պահպանելով նախազգուշական անհրաժեշտ միջոցները»,- նշում է թերթը։
DHA գործակալության լրագրող Ալպարսլան Չինարը հայտնել է, որ հարակից տարածքում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել:
Հետևելով տեղում գործողությունների զարգացմանը՝ լրագրողը նաև ենթադրել է, որ շուտով կսկսվի պատանդին ազատ արձակելու հատուկ գործողությունը: