ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Վրաստանիիշխանությունները հրաժարվում են միանալ Ռուսաստանի դեմ «պատերազմին»։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Վրաստանում «երկրորդ ճակատ չի լինի»՝ հավելելով, որ հանրապետությունը չի միանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Բացի այդ, Կալաձեն նշել է, որ երկրում ողջունում են ռուս զբոսաշրջիկների ժամանումը:
Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետը նաև մեկնաբանել է Թբիլիսիում նկատված ռուսական պետհամարանիշներով «ԿամԱԶ»-ների մասին տեղեկատվությունը, որոնք իբր մասնակցել են Պյոտր Մելիքիշվիլիի պողոտայի վերանորոգման աշխատանքներին:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ ասելով, որ ընդհանուր առմամբ, դեմ չէ քաղաքում ռուսական համարանիշներով մեքենաների տեղաշարժին:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օհանաշվիլին մեկնաբանել է ընդդիմության(Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավորությամբ) պահանջը՝ վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:
Կալաձեի խոսքով՝ քաղաքական ընդդիմախոսներն այդկերպ ձգտում են ապակայունացնել իրավիճակը երկրում և կոնֆլիկտ հրահրել ՌԴ-ի հետ: