Ուկրաինան Կուրսկի մարզում սահմանամերձ գյուղեր է գնդակոծել. մարզպետ

Գնդակոծություններ Կուրսկի մարզում
Կուրսկի մարզի մի շարք շրջաններ, այդ թվում Տյոտկինո և Պոպովո–Լեժաչի գյուղերը, սահմանամերձ են Ուկրաինայի Սումիի մարզի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Կուրսկի մարզի Տյոտկինո և Պոպովո–Լեժաչի սահմանամերձ գյուղերը կրկին գնդակոծվել են Ուկրաինայի կողմից։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է Կուրսկի մարզպետ Ռոման Ստարովոյտը։
«Գլուշկովսկի շրջանում կրկին անհանգիստ իրավիճակ է, հակառակորդը գնդակոծում է սահմանամերձ Տյոտկինո և Պոպովո–Լեժաչի գյուղերը։ Մանրամասներն ավելի ուշ կհայտնեմ», – գրել է նա։
Կուրսկի մարզի 6 շրջաններ սահմանակից են Ուկրաինայի Սումիի մարզին։ Գլուշկովսկի շրջանը, մասնավորապես Տյոտկինո գյուղը, կանոնավոր կերպով Ուկրաինայի կողմից գնդակոծությունների է ենթարկվում։ Այսպես, մայիսի 19-ին այդ գյուղում երկու տղամարդ են գնդակոծության տակ հայտնվել, մեկը զոհվել է, մյուսին բեկորային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 169-րդ օրը։