Շոյգուն այցելել է Մոսկվայի և Տուլայի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններ

Սերգեյ Շոյգու. Արխիվային լուսանկար
ՌԴ պաշտպանության նախարարը ծանոթացել է պետպատվերի կատարման ընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Մոսկվայում և Տուլայում գտնվող ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններ: Մերձմոսկվայում նախարարը ծանոթացել է «Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրո» գիտաարտադրական կորպորացիայի սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի նորագույն նմուշներին: Նրան ուղեկցել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Տուլայի մարզում Շոյգուն այցելել է Շիպունովի անվան սարքաշինության կոնստրուկտորական բյուրո, որտեղ նրան ցուցադրել են նորագույն մշակումներ և նշել են զրահատեխնիկայի արդիականացման տարբերակները, որոնք կիրառվում են ռուսական բանակի սպառազինության մեջ: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսեյ Դյումինը։
Պաշտպանության նախարարը նաև ստուգել է «СПЛАВ» գիտաարտադրական միավորման պետպատվերի կատարման ընթացքը։