ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնին, որը գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ, օգոստոսին պատրաստվում է մեծ հարսանիք անել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ դերասանները չեն սահմանափակվել միայն անձնագրում դրված կնիքով։ Պրիլուչնիի գործընկերներն ասել են, որ Պավելը Զեփյուռին նաև իր ազգանունն է տվել։
«Չնայած Պաշան երկրի ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, նրա նկարահանման մեկ օրն արժե 500 հազար ռուբլի, բայց ծախսերը շատ են։ Այնուամենայնիվ, դեռ պետք է վճարի երեխաների ալիմենտները` ամսական 100 հազար ռուբլի երկու երեխայի համար: Հարսանիքը թանկ հաճույք է, հիմա մտածում է՝ ինչպես նվազագույնի հասցնի ծախսերը, քանի որ Զեփյուռը մեծ ընտանիք ունի», - ասել են աղբյուրները։
Նրանք նշել են, որ զույգն առայժմ հրավիրել է միայն հարազատներին, պատրաստվում են բացառապես ընտանեկան խնջույք կազմակերպել։
Պրիլուչնիի ընկերների խոսքով` Զեփյուռի հետ հարսանիքն անակնկալ է եղել նրա նախկին կնոջ՝ Ագաթա Մուցենիեցեի համար։ Դեռ մայիսին նրանց շրջապատը լիովին վստահ էր, որ նախկին ամուսինները կվերամիավորվեն։