Մինչև օգոստոսի վերջ Մոսկվա–Երևան–Բաքու բարձր մակարդակով շփումներ են նախատեսվում. ՌԴ ԱԳՆ

Իվան Նեչաև
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը նշել է, որ մանրամասներն ավելի ուշ կհայտնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Մոսկվան ծրագրում է մինչև օգոստոսի վերջ հայ–ադրբեջանական հարցերով բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը` պատասխանելով Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հավանական հանդիպմանը վերաբերող հարցին։
«ՌԴ նախագահի մասնակցությամբ բարձր մակարդակի ցանկացած շփում նախագահի վարչակազմը մեկնաբանում է։ Միևնույն ժամանակ ծրագրում բարձր մակարդակով եռակողմ հանդիպման կազմակերպումն է... Ավելի կոնկրետ տեղեկություն կհայտնենք ավելի ուշ փուլում», – ասել է Նեչաևը։
Հիշեցնենք` հուլիսի վերջին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել էր, որ Երևանն ու Բաքուն բանակցում են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն անցկացնելու շուրջ։
Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ. ի՞նչ են քննարկել նրանք