ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մեկ օրում ուկրաինական զորքի բրիգադային և գումարտակային օղակների 20 հրամանատարական կետ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, ռուսական բանակը Խարկովի մոտ ոչնչացրել է հրթիռահրետանային սպառազինության պահեստը, Կրամատորսկի մերձակայքում Ս-300 զենիթահրթիռային համակարգերի թիրախավորման տեղորոշիչը, ինչպես նաև կենդանի ուժի, զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի կուտակման 264 տարածք։
Հակամարտկոցային պայքարի շրջանակում ՌԴ զինված ուժերը ԴԺՀ-ում մեկ օրում ճնշել են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական 1 դասակ և «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքի 2 դասակ:
ՌԴ ՊՆ–ն հայտնում է նաև, որ ուկրաինական Մի-24 ուղղաթիռը Նիկոպոլի երկնքում խոցվել է օդատիեզերական ուժերի կողմից։
Բացի այդ, ՌԴ զինված ուժերը Արտյոմովսկի և Ավդեևսկի ուղղություններով ոչնչացրել են Ուկրաինայի երկու բրիգադների անձնակազմերի 50%-ը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 169-րդ օրը։