ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Կիևը փորձում է հարված հասցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի բետոնե պահեստներին, որտեղ հազարավոր տոննա ռադիոակտիվ թափոններ են պահվում։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է մարզի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը:
Առնվազն երեք «վայրէջք» է գրանցվել ռադիոակտիվ իզոտոպների պահեստարանի շրջանում։
Նա հայտարարել է, որ ուկրաինական զորքերը որպես թիրախ ընտրել են Զապորոժիեի ԱԷԿ-ի գործածված միջուկային վառելիքի պահեստարանը և ռեակտորների սառեցման համակարգը:
Կայանի մասնագետները հրահանգ են ստացել տեղափոխվել պաշտպանված տարածքներ։ Կայարանում աղտոտում չի արձանագրվում։ Ռադիացիոն ֆոնը նորմալ է։
Օգոստոսի 11-ին Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ը և ատոմային օբյեկտի մոտակայքում գտնվող տարածքները: Ուկրաինական ուժերի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունների հետևանքով վնասվել է «Կախովսկայա» ենթակայանի բարձրավոլտ գիծը, էլեկտրահաղորդման գծերի փլուզման հետևանքով դաշտում հրդեհ է բռնկվել:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը հայտարարել էր, որ Կիևի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի գնդակոծումը միջուկային ահաբեկչության ակտ է: