Կենգուրուն որոշել է «ներթափանցել» ՌԴ դեսպանատուն. տեսանյութ

Կենգուրու
Կենգուրուի «նենգ հարձակումն» արձանագրել են տեսախցիկները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Կենգուրուն փորձել է անօրինաբար ներխուժել Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանատան տարածք: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությանը:
«Այսօր դեսպանատան տեսահսկման համակարգը չարտոնված մուտքի փորձ է արձանագրել», - ասված է դիվանագիտական առաքելության` Telegram-ում հրապարակված հաղորդագրությունում։
Դեսպանատան հրապարակած տեսագրությունում երևում է, թե ինչպես է կենգուրուն ցատկոտում դեսպանատան ցանկապատի մոտ, իսկ հետո փախչում։