ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 51 դեպք

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի10-ից 11-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, բացահայտվել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, արգելված բույսեր աճեցնելու՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 4-ական, բնակարանային գողության, խուլիգանության ու հոգեկան ներգործության՝ 2-ական, բռնաբարության 1 և այլ հանցագործությունների դեպքեր։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, որի հետևանքով 14 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: