ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական բյուջեից 451 մլն դրամ գումար է հատկացվել Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի մի հատվածի հիմնանորոգման համար։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
«Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 1+100-կմ 11+784 հատվածում»,–ասված է հաղորդագրության մեջ։
10.684 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերով։
Տեղեկացվում է, որ կապալառու կազմակերպությունը «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն է։
Տեղեկացվում է, որ կապալառու կազմակերպությունը «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն է։
Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է
© Photo : official site of Shirak municipality