Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պայմանները չեն կատարել

Մևլութ Չավուշօղլու. Արխիվային լուսանկար
ՆԱՏՕ-ի գծով Անկարայի, Հելսինկիի ու Ստոկհոլմի կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Շվեդիան ու Ֆինլանդիան չեն կատարում այն պայմանները, որոնցով Թուրքիան համաձայնել է հավանություն տալ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցությանը։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգորխնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ երկու պետություններն էլ «Թուրքիայի հետ պայմանավորվածությունների հետ կապված կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել»։ Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով Անկարայի, Հելսինկիի ու Ստոկհոլմի կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:
Շվեդիան ՆԱՏՕ-ի գործարքից հետո առաջին անգամ որոշել է արտահանձնել Թուրքիայի քաղաքացուն
Ավելի վաղ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախկին նախարար Էրկկի Տուոմիոյան բացահայտել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության ժամկետները և կարծիք է հայտնել, որ երկրները մուտք կգործեն Հյուսիսատլանտյան դաշինք ամենաուշը 2023 թվականի հունիսին:
Օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները։ Նա նաև կոչ է արել դաշինքի մյուս երկրներին որքան հնարավոր է շուտ հավանություն տալ երկու պետությունների անդամակցությանը: