Բեյրութում զինված տղամարդը պատանդներ է վերցրել ու պահանջում է իր փողը

Բեյրութ. Արխիվային լուսանկար
Քաղաքացին սպառնում է սպանել պատանդներին և ինքնասպան լինել, եթե նրան չտան սառեցված ներդրումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Զինված տղամարդը Բեյրութի կենտրոնում դաշնային բանկի մասնաճյուղում պատանդ է վերցրել մի քանի մարդու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ տղամարդը պահանջում է իրեն հանձնել իր սառեցված գումարները։
Աղբյուրի համաձայն ՝ 42-ամյա Բասսեմ Հուսեյնը սպառնում է բանկում սպանել պատանդներին, ապա ինքնասպան լինել, եթե աշխատակիցներն իրեն չտրամադրեն իր ավանդը՝ 209 հազար դոլար գումարը, որը սառեցվել է։
Լիբանանը մի քանի տարի բանկային ճգնաժամ է ապրում, բնակչության կողմից դրված արտարժույթով ավանդները սառեցվել են երկրում արժույթի բացակայության պատճառով, բանկերը հրաժարվում են մարդկանց փող տալ։