ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Արցախա–ադրբեջանական շփման գծում գիշերը հարաբերականորեն կայուն է եղել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման համար։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։