ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 12-ից ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ 1 ամսով փուլային տարբերակով փակ կլինի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթևեկելի գոտի:
Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը մինչև աշխատանքների ավարտը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի Բագրատունյաց պողոտա- Չեխովի փողոցի հարակից հատված: