Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անվտանգ շրջագիծ համաձայնեցնել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ

Անտոնիո Գուտերեշ. Արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Զապորոժիեի ԱԷԿ-ից դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհրաժեշտ է համարում տեխնիկական մակարդակով համաձայնեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգ շրջագիծը՝ շրջանի անվտանգությունն ապահովելու նպատակով: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի և Ուկրաինայի զինվորականներին կոչ է արել «անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ԱԷԿ-ի անմիջական հարևանությամբ», ինչպես նաև ԱԷԿ-ից դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան:
«Օբյեկտը չպետք է օգտագործվի որևէ ռազմական գործողության շրջանակներում։ Դրա փոխարեն անհրաժեշտ է տեխնիկական մակարդակով հրատապ համաձայնագիր կազմել ապառազմականացման անվտանգ շրջագծի մասին՝ շրջանի անվտանգությունն ապահովելու համար»,-հայտարարել է Գուտերեշը։
Ուկրաինական զորքը ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր արդեն մի քանի անգամ ԱԷԿ–ի տարածքը գրոհելու փորձեր է ձեռնարկել։ Մի քանի հրետակոծությունների հետևանքով տեղում հրդեհ է բռնկել, էներգաբլոկների աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրահաղորդման երկու գիծ է կտրվել։ ԱԷԿ–ում հոսաքնազրկվել էր №3 էներգաբլոկի սարքավորումների մի մասը, նվազեցվել №4 էներգաբլոկի արտադրվող հզորությունը։
Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը աղետալի կարող է լինել. Պեսկով