Անսպասելի արձակուրդ. ո՞ւր է մեկնել Ջո Բայդենը

Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահն ապաքինվելուց հետո որոշել է հանգստանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընտանիքի հետ մեկնել է Կիաուա կղզի (Հարավային Կարոլինայի նահանգ), որտեղ յոթօրյա արձակուրդ է անցկացնելու։ Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստաալիքի տեղական բաժինը:
Ըստ լրատվամիջոցի՝ Բայդենն ԱՄՆ փոխնախագահի կարգավիճակում արդեն երեք անգամ այցելել է այդ կղզի, որը գտնվում է երկրի արևելյան ափին, սակայն այս ուղևորությունն առաջինն է պետության ղեկավարի պաշտոնում:
Նրա ժամանումից առաջ Կիաուա քաղաքի իշխանությունները տեղի բնակիչներին զգուշացրել են, որ առաջիկա օրերին ամբողջ կղզում կգործեն անվտանգության ուժեղացված միջոցներ, իսկ ճանապարհներին հնարավոր են խցանումներ:
Հիշեցնենք, որ Բայդենը տևական ժամանակ հիվանդ էր։ Նա վարակվել էր կորոնավիրուսով, մի քանի անգամ թեստ հանձնել և վերջապես ապաքինվել։
Բայդենը` կրկին անհարմար իրավիճակում. մոռանում է, որ իր ձեռքը սեղմել են