Այդ մասին խոսելը վաղ է. ՌԴ մշտական ներկայացուցիչը` վիզաների արգելքի մասին

Վլադիմիր Չիժով
Մոսկվայում այլատյացության դրսևորում են համարում Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը արգելելու առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Դեռ վաղ է հայտարարել, թե ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու հարցը Եվրամիության բանավեճերի կենտրոնում է։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։
«Կարծում եմ` փոքր-ինչ շուտ է խոսել այն մասին, որ այդ թեման Եվրամիությունում բանավեճերի կենտրոնում է»,- նշել է դիվանագետը։
Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ քննարկման էր դրել հերթական պատժամիջոցների փաթեթի շրջանակում Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու մասին ԵՄ որոշման նախագիծը:
Մոսկվայում այլատյացության դրսևորում են համարում Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը արգելելու առաջարկը, եվրոպացի քաղաքական գործիչների նման հայտարարությունները անհետևանք չեն մնա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 169-րդ օրը։
Շվեյցարիան որոշել է սառեցնել Սբերբանկի ակտիվները