ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, ինչպես նաև Սոֆյա Ակատևան և Սոֆյա Սամոդելկինան հանդես կգան գեղասահքի Ռուսաստանի մեծահասակների հավաքականի ստուգողական սահքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայում։
Ռուսաստանի հավաքականի ստուգողական մարզումները տեղի կունենան սեպտեմբերի 24-25-ին Մոսկվայում:
Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանը չորրորդ տեղն է գրավել գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում, ընդ որում՝ Էթերի Թութբերիձեի աշակերտուհին կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ երկու քառակի ռիթբերգեր է կատարել:
Հավելենք, որ հայազգի գեղասահորդուհին 15 տարեկան է։