Ո՞վ կստանձնի ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնը

Ոտիկանական ուժեր կառավարության շենքի դիմաց. Արխիվային լուսանկար
Ըստ թերթի, հավանական թեկնածուի դեմ ներթիմային հուժկու արշավ է իրականացվում. նրա նշանակումը փորձում են կանխել իշխանության «ստարիկները»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին, գրում է «Հրապարակը»։
Պարբերականի տեղեկություններով՝ ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանի դեմ ներթիմային հուժկու արշավ է իրականացվում: Ընդ որում՝ նրա նշանակումը փորձում են կանխել իշխանության «ստարիկները»՝ Վիգեն Խաչատրյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլք, որոնք կանխատեսում են Քոչարյանի նշանակման աղետաբեր հետեւանքները, գրում է օրաթերթը։