Շղթայական ավտովթար Երևանում. «Զիլ» բեռնատարը 9 մեքենայի է բախվել

Ոստիկանության պարետային ծառայության մեքենան Սախարովի հրապարակում. Արխիվային լուսանկար
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում` մեկ մեքենա 9 մեքենայի է բախվել, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 08։30-09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ Ջ. Մելոյանն իր վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ-Նուբարաշենի խճուղի խաչմերուկում բախվել է 3 Mercedes, 2 Opel, Hyundai Elantra, Doge, Ford Transit, ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։