Ռոման Բերեզովսկին մրցանակներ է հանձնել իր անվան վիկտորինայի հաղթողներին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին. Արխիվային լուսանկար
Բերեզովսկին նշել է, որ վիկտորինան իր անվան ֆուտբոլային մեծ մրցաշարի փուլերից մեկն է, որը կազմակերպվում է սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մրցանակներ է հանձնել Երևանում Ռուսական տան կազմակերպած սպորտային իր կարիերային նվիրված վիկտորինայի հաղթողներին։
Բերեզովսկին նշել է, որ վիկտորինան իր անվան ֆուտբոլային մեծ մրցաշարի փուլերից մեկն է, որը կազմակերպվում է սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար։
«Այս տարվա սեպտեմբերին Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում բնակվող դպրոցականների համար, մենք` Ռուսական տունը, «Բարու ճանապարհ» ՀԿ–ն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլային մրցումներ կանցկացնենք, որոնք կավարտվեն Երևանում`մեծ եզրափակիչով», – ասել է նա։
Նրա խոսքով` մրցումները ոչ միայն երեխաների մեջ սեր կսերմանեն ֆուտբոլի նկատմամբ, այլ նաև դաստիարակչական բնույթ կկրեն։
«Քչերը գիտեն այն, ինչը հիմա կպատմեմ, քանի որ Բերեզովսկին չափազանց համեստ մարդ է և անձամբ երբեք այդ մասին չի խոսել։ 1990-ականներին, երբ Հայաստանը ծանր ժամանակներ էր ապրում, Բերեզովսկին Կապանում ֆուտբոլ էր խաղում ռումբերի պայթյունների տակ։ Ոչ մի բան նրան նպատակին հասնելուց հետ չպահեց, նույնիսկ սարսափելի պայթյունները», – ասաց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Նշենք, որ 2023 թվականին մրցումները կանցկացվեն նաև Հայաստանի մյուս մարզերում։ Սյունիքում և Վայոց Ձորում անցկացվող մրցումներին կժամանի Ռոման Բերեզովսկին և հաղթողներին կշնորհի մրցանակներ և կբաժանի ինքնագրեր։
Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտների ֆուտբոլային մեծ մրցաշարը նախատեսվում է անցկացնել 2023 թվականի մայիսին։
Նախագծի գաղափարը «Բարու ճանապարհ» ՀԿ–ինն ու Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությանն է։ Նախաձեռնությանը աջակցել են ՀՀ ԿԳՄՍՆ–ը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Sputnik Արմենիա գործակալությունը։
Հայ պատանի ֆուտբոլիստները կպայքարեն Ռոման Բերեզովսկու մրցանակի համար