ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ռուսական «Anonymous Russia» հաքերային խումբը կոտրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ԱԱԾ) կայքը։ Նրանց գործողությունների արդյունքում կայքն անհասանելի է դարձել, հայտնում է հաքերների Telegram ալիքը։
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը թող հանգստանա չորս ժամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԱԾ կայքը ներկայումս անհասանելի է օգտատերերի համար:
Ավելի վաղ՝ օգոստոսի 10-ին, ռուսական հաքերային Killnet խումբը և նրա նախկին առաջնորդը, որը հայտնի է KillMilk կեղծանունով, հարձակվել էին ամերիկյան Lockheed Martin ռազմական կորպորացիայի թվային համակարգերի վրա։ «Lockheed Martin»-ի դեմ կիբեռհարձակման մեջ ներգրավված են եղել նաև «Anonymous Russia», «PHOENIX» և «CarbonSec» հաքերների ռուսական ասոցիացիաները։
Հուլիսի վերջին հաղորդվել էր, որ ռուսական RaHDit հաքերային խմբի անդամները կոտրել են Ուկրաինայի ազգային պաշտպանության համալսարանի սերվերները։ Կիբեռհարձակումն իրականացվել է Beregini խմբավորման հետ համատեղ։
Հաքերներին հաջողվել է ներբեռնել ձեռնարկներ, ուսուցիչների, վերջին տարիների ուսանողների և շրջանավարտների ցուցակներ, ինչպես նաև տվյալներ դրանց տարածման վայրերի մասին։ Նրանք կայքում հրապարակել են նաև Դոնբասում Կիևի իշխանությունների հանցագործությունների վերաբերյալ նյութեր։