Նիդեռլանդներում գազի գինն ամենաբարձրն է ամբողջ Եվրոպայում

Հոլանդացիները, որոնք նոր պայմանագրեր են կնքել գազի և էլեկտրաէներգիայի ծառայություններ մատուցողների հետ, այժմ վճարում են մոտ 28 ցենտ մեկ կիլովատ ժամի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Եվրոպայում գազի ամենաբարձր գինը սահմանվել է Նիդեռլանդներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Energievergelijk.nl կայքին։
Ավելի վաղ Եվրոպայում ամենաթանկ գազը Շվեդիայում էր, որի բնակիչները վճարում էին գրեթե 24 ցենտ մեկ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի համար կամ 2,31 եվրո մեկ խորանարդ մետր գազի դիմաց։ Նիդեռլանդները, որը երկրորդ տեղում էր՝ վճարելով 23 ցենտ մեկ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի համար կամ 2,25 եվրո մեկ խորանարդ մետր գազի դիմաց, ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում անցավ Շվեդիայից։
Եվրոպական 33 երկրներում էներգիայի գների վերլուծության համաձայն՝ հոլանդացիները, որոնք նոր պայմանագիր են կնքել գազի և էլեկտրաէներգիայի ծառայություններ մատուցողների հետ, այժմ վճարում են մոտ 28 ցենտ մեկ կիլովատ/ժամի համար, կամ 2,76 եվրո մեկ խորանարդ մետր գազի համար։
Նշվում է, որ Նիդեռլանդների տնտեսությունը մեծապես կախված է գազից, և «եթե գազի մատակարարումները նվազեն, իսկ Ռուսաստանը պտտի գազի փականը, դա անմիջապես կզգացվի»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդեռլանդների բնակիչները, որոնք գազի և էլեկտրաէներգիայի համար նոր պայմանագրեր կկնքեն կոմունալ ծառայությունների մատակարարների հետ, տարեկան 4000 եվրոյով ավելի կվճարեն գազի և էլեկտրաէներգիայի համար, քան նախորդ տարի։ Հոլանդական լրատվամիջոցները գրել են նաև, որ հոլանդացիները վառելափայտ են կուտակում ձմռանը, որպեսզի կարողանան տաքացնել իրենց տները գազի գնի բարձրացման համապատկերում:
«Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման դեպքում ՌԴ-ն կկարողանա 27 մլրդ խմ գազ մատակարարել Եվրոպա