ՄՊՀ–ն վարույթ է հարուցել «Հայփոստի» ու ևս 2 ընկերության նկատմամբ

«Հայփոստ» ընկերության ավտոմեքենա
Ընկերությունների իրականացրած առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել արտասահմանից Հայաստան առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբ։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով»,– ասված է հաղորդագրությունում:
Վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների իրականացրած առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։
Դատարանը մերժել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի` «էկո» եզրույթի կիրառման վերաբերյալ հայցը