ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Կիևի ռեժիմը մտադիր է Խարկով ուղարկել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ Ռուսաստանի հանդեպ լոյալ քաղաքացիների հայտնաբերման պատժիչ գործողություն իրականացնելու համար, որոնց մտադիր են խոշտանգել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Ստույգ հայտնի է, որ մոտ ժամանակներս Կիևի ռեժիմը, իբրև թե ՌԴ Զինված ուժերի ավիացիայի և հրետանու հարվածներն ուղղորդողներին փնտրելու պատրվակով, մտադիր է Խարկով ուղարկել Ուկրաինայի Անվտանգության ծառայության և ուժային այլ կառույցների մի խումբ աշխատակիցների՝ Ռուսաստանի հանդեպ լոյալ (ռուսամետ հայացքներ արտահայտող) քաղաքացիների հայտնաբերման հերթական լայնածավալ պատժիչ գործողություն անցկացնելու և այնուհետև նրանց «կոլաբորացիոնզիմի» մեջ մեղադրելու համար»,-ասել է Միզինցևը:
Նա հստակեցրել է, որ որպես քաղաքի բնակիչներին ձերբակալելու հիմք Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները մտադիր են օգտագործել հեռախոսների պատմության մեջ հայտնաբերված ռուսական համարներին զանգերն ու SMS հաղորդագրությունները, մեսինջերներում նամակագրությունները, որտեղ Ուկրաինայի գործող իշխանությունների դատապարտում կարող է լինել, սոցցանցերում ռուսական ալիքներին բաժանորդագրությունները, ուկրաինական ռազմական օբյեկտների խոցման արդյունքների լուսանկարները կամ տեսանյութերը, ինչպես նաև նրանց հարևաններից, ընկերներից, հարազատներից կամ ծանոթներից ստացված տեղեկությունները:
«Ձերբակալված քաղաքացիները կենթարկվեն բռնության և կտտանքների, ինչպես նաև իրենց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների, որպիսին արդեն տեղի է ունեցել Օդեսսայում, Նիկոլաևում, Սլավյանսկում, Սումիում, Չերնիգովում և մի շարք այլ բնակավայրերում»,-ավելացրել է գեներալը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 168-րդ օրը։