ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայտնի հումորիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել Դիլիջան քաղաքից և վերհիշել տեղական ջրի մասին հայտնի «Միմինո» ֆիլմից սիրված հատվածը։
«Երեկ ես ժամանեցի Դիլիջան՝ փորձելու Դիլիջանի հայտնի ջուրը, որն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։ Իհարկե, խարիզմատիկ հայերը ստում են. ջուրը փորձեցի, հաստատ առաջին տեղն է»,- գրել է Լևինան։
Հիշեցնենք, որ Լևինան Հայաստանում է հուլիսի 7-ից։ Նա արդեն հասցրել է այցելել երկրի ամենանշանավոր վայրերը: Լևինա և Գարիկ Մարտիրոսյաններն ամուսնացած են ավելի քան 20 տարի։ Զույգն ունի երկու երեխա։