Կցորդիչով մեքենա է կողաշրջվել. Երևանից Իրան տանող ճանապարհի երթևեկությունը խաթարվել է

Ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու միջոցներ են ձեռնարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը, տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։
Ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու միջոցներ են ձեռնարկվում։
Դեպարտամենտը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։