ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Իրանի հարավում՝ Կանգան շրջանում, Պարսից ծոցի առափնյա մի քանի տասնյակ կիլոմետրն աղտոտված է նավթամթերքով։ Այս մասին այսօր հայտարարել է տարածաշրջանի նավահանգիստների և նավագնացության հարցերով տնօրեն Մոհամմադ Շաքիբի Նեսաբը։
«Կանգանի առափնյա հատվածի աղտոտման դեմ պայքարի խումբ է ձևավորվել, և նախնական հետաքննության ընթացքում այդ աղտոտման հավանական աղբյուր է համարվել հում նավթի տեղափոխումը տանկերների միջև»,- նշել է Նեսաբը, հաղորդում է Tasnim-ը:
Նա չի բացառել նաև, որ Իրանի հարավում տասնյակ կիլոմետր առափնյա հատվածի աղտոտման աղբյուր կարող են լինել Պարսից ծոցում գտնվող նավթահորերը: