Իլոն Մասկը Tesla-ի գրեթե 7 մլրդ դոլարի բաժնետոմսեր է վաճառել

Իլոն Մասկ. Արխիվային լուսանկար
Ընկերության բաժնետոմսերը վաճառվել են օգոստոսի 5-ին, երբ Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 6,6 տոկոսով, ինչպես նաև օգոստոսի 8-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ընկերության 7,9 մլն բաժնետոմս է վաճառել 6,88 մլրդ դոլարով: Դա հայտնի է դարձել ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովի փաստաթղթերից։
Այդ փաստաթղթերի համաձայն՝ վաճառքները տեղի են ունեցել օգոստոսի 8-ին, երբ Tesla-ի բաժնետոմսերի գինը 6,6 տոկոսով անկում է ապրել, ինչպես նաև օգոստոսի 8-ին, երբ դրանք փոքր աճ են ցուցադրել՝ 0,8 տոկոսով, ու օգոստոսի 9-ին, երբ դրանք կրկին 2,4 տոկոսով էժանացել են։
Ավելի վաղ Մասկն արդեն 4 մլրդ դոլարի Tesla-ի բաժնետոմսեր էր վաճառել Twitter սոցցանցի գնման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
Այս տարվա գարնանը Մասկը հայտնել էր, որ ուզում է գնել սոցցանցը 44 մլրդ դոլարով, սակայն մայիսի կեսերին նա դադարեցրել էր գործարքը, որ ստուգի, թե որքան շատ են բոթ-օգտատերերը հարթակում:
Հուլիսի 9-ին հայտնի է դարձել, որ գործարարը հրաժարվել է գնումից։ Այս ընթացքում ընկերության բաժնետոմսերը մի քանի անգամ հասցրել են գնանկում գրանցել։
Ավելի ուշ Twitter-ը դատի է տվել Մասկին, որ ստիպի նրան ավարտել գործարքը։ Գործարարը հակընդդեմ հայց է ներկայացրել։
Հուլիսի վերջին Twitter-ը հայտարարել էր, որ սոցցանցի բաժնետերերը սեպտեմբերի 13-ին արտահերթ ժողովում քվեարկություն կանցկացնեն հարթակը Մասկին վաճառելու հարցի շուրջ՝ ապրիլին ձեռք բերված համաձայնությանը համապատասխան: