Հիմնանորոգվում է Մարգարա-Վրաստանի սահման տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Մարգարա-Վրաստանի սահման տանող ճանապարհը
Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 մլրդ 88 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հիմնանորոգվում է Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ2+000 - կմ10+500 հատվածը, տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
8.5 կմ երկարությամբ ավտոճանապարհն անցնում է Արմավիրի մարզով։
Հիմնանորոգվում է Մարգարա-Վրաստանի սահման տանող ճանապարհը
«Այս պահին կապալառուն կատարում է հողային աշխատանքներ, տեղադրվում է ավազակոպճային շերտ, ճանապարհին առկա նստվածքներում հեռացվում է կավային շերտը և լցվում ավազակոպիճ՝ ամրացնելով հիմքը։ Հիմնանորոգման շրջանակում կփոխվի ճանապարհային պատվածքը, կկատարվեն ճանապարհի կահավորման և այլ աշխատանքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիմնանորոգվում է Մարգարա-Վրաստանի սահման տանող ճանապարհը
Նշվում է նաև, որ կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։
Աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 մլրդ 88 մլն դրամ։ Հիմնանորոգումը կատարվում է Հայաստանի պետբյուջեի միջոցներով։