Գորիս-Մեղրի-Իրան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Իրան տանող ճանապարհ
Միջպետական ճանապարհի երթևեկությունը խաթարվել էր Կցորդիչով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետություն միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետր հատվածի երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Միջպետական ճանապարհի նշված հատվածի երթևեկությունը խաթարվել էր կցորդիչով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով։
Դեպարտամենտն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրականացվում էին կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։ Ճանապարհը չի գործարկվել ընդհանուր առմամբ մոտ չորս ժամ։