Գազի ընդհանուր շուկա ձևավորելու հարցը կքննարկվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Միջկառավարական խորհրդի շրջանակում տեղի կունենա ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի առաջին երիտասարդական համաժողովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը կքննարկվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդում, որը տեղի կունենա օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությանը։
«Նիստի օրակարգում ընդգրկված են ինտեգրացիոն միավորման գազի ընդհանուր շուկայի ձևավորման, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման, ալկոհոլային շուկայի կարգավորման, Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման հարցերը։ Բացի այդ, համաժողովի շրջանակում տեղի կունենան բարձր մակարդակով մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ»,– ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Հայաստանը տնտեսական աճով առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից
Բացի այդ, միջկառավարական խորհրդի շրջանակում տեղի կունենա ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի առաջին երիտասարդական համաժողովը, որն ավելի քան 200 մասնակից կունենա։
Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների, դիտորդ պետությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, ինչպես նաև հրավիրված պետությունների կառավարությունների ղեկավարները:
ԵԱՏՄ քանի՞ քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար