Ե՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենան Որոտան գյուղում
Գերեվարվածները կարողացել են տեսաուղերձներով, հեռախոսազանգերով, նամակներով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ամենաթարմ այցը Ադրբեջանում պահվող հայ գերիներին եղել է այս հուլիսի վերջին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մեր հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլ նաև առանձնազրույցների ժամանակ։ Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ՝ տեսաուղերձների նամակների, հեռախոսազանգերի միջոցով»,- ասաց Ամատունին։

Կարմիր խաչը չի հրապարակում տեսակցած գերիների թիվը, կոմիտեում նշում են, որ այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված գերիների ցուցակում ներառված բոլոր անձանց։
Բլինկենը Ալիևին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ԿԽՄԿ-ում հույս ունեն, որ պարբերական այցերը կշարունակվեն։
Նշենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։
Ամուսնու զոհվելուց հետո ծածուկ կերակրում էր գերուն. 116 բժիշկների մասին՝ մեկ գրքում