ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ օգոստոսի 9-ից տեր Ներսես աբեղա Հարությունյանը ծառայության է կոչվել Արևմտյան Եվրոպայի պատվիրակությունում՝ որպես Միլանի հոգևոր հովիվ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
Հիշեցնենք, որ Ներսես աբեղա Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո նշանակվել էր Դադիվանքի հոգևոր սպասավոր։