Բայդենը` կրկին անհարմար իրավիճակում. մոռանում է, որ իր ձեռքը սեղմել են

Ջո Բայդեն
KUSI News-ը տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նախագահի մասնակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել։ KUSI News-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է` Բայդենը մոռանում է, որ իր ձեռքն արդեն սեղմել են։
Մասնավորապես, սենատոր Չակ Շումերը ելույթի ժամանակ սեղմում է Բայդենի ձեռքը, սակայն վայրկյաններ անց Բայդենը կրկին ձեռքն առաջ է պարզում, որպեսզի սենատորն այն սեղմի։
Նշենք, որ Բայդենը հաճախ է նման պատմությունների մեջ հայտնվում։ Լրատվամիջոցները նախորդ օրը հրապարակել են նրա մասնակցությամբ ծիծաղաշարժ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է երկրի ղեկավարը դժվարանում հագնել պիջակը, իսկ երբ վերջիվերջո կնոջ օգնությամբ այն հագնում է, անմիջապես գետին է գցում արևային ակնոցը: