Արցախում մասնակի զորահավաքի շրջանակում ծառայության մեկնածները զորացրվել են

Զինվորական գրքույկներ. Արխիվային լուսանկար
Օգոստոսի 3-ից Արցախում մասնակի զորահավաք էր իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով` օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակում ծառայության զորակոչված քաղաքացիները զորացրվել են, տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ օգոստոսի 3-ից Արցախում մասնակի զորահավաք էր իրականացվում։
Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։