Ոչ ոք չի տուժել . ՌԴ ՊՆ–ն մանրամասներ է հայտնել Ղրիմում տեղի ունեցած պայթյունի մասին

ՌԴ ՊՆ
Միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհը մարելու և պայթյունի պատճառները պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ղրիմի արևմտյան ափին` Նովոֆյոդորովկայի շրջանում, տեղի ունեցած պայթյունը գրանցվել է ժամը 15։20-ի սահմաններում «Սակի» ռազմական օդանավակայանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ըստ հաղորդագրության` պայթել է պահեստում եղած ավիացիոն զինամթերքի մի քանի նմուշ։

«Պայթյունից տուժածներ չկան, օդանավակայանի ավիացիոն տեխնիկան նույնպես չի տուժել»,– նշում է ՊՆ–ն։

Ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհը մարելու և պայթյունի պատճառները պարզելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նովոֆյոդորովկայի շրջանում մի քանի պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հաստատել է հանրապետության ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը:
Ղրիմի ղեկավարի խորհրդականը տեղեկացրել է, որ պայթյունից հետո շուրջ 30 մարդ տարհանվել է։