Վատագույն դեպքը տեղի չունեցավ. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը` Կալինինգրադ տարանցման մասին

ՌԴ ԱԳՆ. Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ բեռների երկաթուղային փոխադրումների վերաբերյալ ի հայտ եկած լուծումները միջանկյալ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ալեքսեյ Իսակովը հայտարարել է, որ Կալինինգրադ տարանցման շուրջ իրադարձությունների վատթարագույն զարգացումից հաջողվել է խուսափել, իրավիճակը հեռու է նորմալ լինելուց, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Այսօրվա դրությամբ կարելի է խոսել այն մասին, որ առայժմ մեզ հաջողվել է խուսափել Կալինինգրադի բեռների տարանցման շուրջ իրավիճակի զարգացման վատագույն տարբերակից։ ԵՄ-ի և Լիտվայի հետ մեր կողմից ակտիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում որոշակի հանգուցալուծումներ են եղել, որոնք ճիշտ ուղղությամբ են ընթանում»,–ասել է Իսակովը։
Նրա խոսքով` բեռների երկաթուղային փոխադրումների վերաբերյալ ի հայտ եկած լուծումները կարելի է դիտարկել բացառապես որպես միջանկյալ լուծումներ` իրավիճակը նախկինի պես հեռու է նորմալ լինելուց։
Հիշեցնենք, որ Լիտվայի երկաթուղին ծանուցել է Կալինինգրադի երկաթուղուն ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք ապրանքների տարանցման դադարեցման մասին։ Տարածաշրջանի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտնել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը կհաղթահարի Լիտվայով տարանցման սահմանափակման պատճառով առաջացած բեռնափոխադրումների աճը։ Լիտվայի տարածքով նավթամթերքների փոխադրումները Կալինինգրադի մարզ շարունակվում են, դրանց տարանցումը չի սահմանափակվի մինչև օգոստոսի 10-ը։