Վալերիան կորցրել է ձայնը և չեղարկել համերգները

Վալերիա
Երգչուհին հայտարարել է, որ չեղարկվել են Սոչիում, Կրասնոդարում ու Պյատիգորսկում նախատեսված համերգները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի Վալերիան մեկ ամիս առաջ կորոնավիրուսով վարակվելու պատճառով կորցրել է ձայնը: Տեղեկությունը հայտնում է ռուսական «Հինգերորդ ալիքը»։
Երգչուհին խոստովանել է, որ չի կարող ելույթ ունենալ բեմում։
«Կրծքի հատվածում սեղմվածությունն ու հազը թույլ չեն տալիս ինձ լիարժեք երգել։ Մինչև վերջ հույս ունեի, որ ժամանակին կվերականգնվեմ, բայց ամեն ինչ չէ, որ կախված է իմ ցանկությունից։ Ձայնագրության տակ մենահամերգ կյանքում չեմ տվել, իսկ հիմա երգել չեմ կարող», - պարզաբանել է երգչուհին։
Նա ներողություն է խնդրել երկրպագուներից և հայտնել, որ ստիպված է եղել հետաձգել սեպտեմբերին նախատեսված համերգները։
Ադելը խոշոր հիփոթեք է վերցրել Սիլվեստեր Ստալոնեի առանձնատունը գնելու համար