ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքը թուրքական արտադրության Kirpi զրահամեքենաների խմբաքանակ է ստացել. ասել է Գերագույն Ռադայի պատգամավոր («Ժողովրդի ծառա» իշխող կուսակցությունից) Յուրի Միսյագինը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` ուկրաինական ԶԼՄ-ներին հղում անելով։
«Ծովային հետևակի երկու բրիգադներն արդեն օգտվում են մեքենաների խմբաքանակի կեսից։ Սպասում ենք ևս 50-ի։ Գնդացիր, որը կարելի է ձեռքով կառավարել և 360 աստիճանով պտտել, հրդեհաշիջման համակարգ, ավտոմեքենաների հակաականային պաշտպանություն, B6 զրահ, 12 մարտիկ և անձնակազմ»,- նշել է Միսյագինը։
Kirpi-ին ունի մեկ զրահապատ խցիկ, չորս զրահապատ պատուհաններ, ամորտիզացիոն նստատեղեր։ Մեքենան հագեցված է հակաականային-պայթյունակայուն նստատեղերով։ Kirpi 4×4-ում կարող է տեղավորել մինչև 13 մարդ` ներառյալ վարորդը, գնդացրորդը և հրամանատարը: Մեքենայում կա նաև վթարային ելք, որը թույլ է տալիս վթարից հետո դուրս գալ մեքենայից։