Ուկրաինայի զինված ուժերը 12 արկ են արձակել քաղաքների վրա․ ԴԺՀ իշխանություններ

Արխիվային լուսանկար
Առավոտյան Օռլովկա բնակավայրում տեղակայված ուկրաինական դիրքերից 152 միլիմետր տրամաչափի 4 արկ է արձակվել Յասինովատայի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկ, Յասինովատայա և Մակեևկա քաղաքները ՝ 2 րոպեում արձակելով 155 և 152 միլիմետր տրամաչափերի 12 արկ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությանը:
Բացի այդ, առավոտյան Յասինովատայի ուղղությամբ արձակվել է 152 մմ տրամաչափ 4 արկ՝ Օռլովկա բնակավայրում տեղակայված ուկրաինական դիրքերի կողմից:
Ուկրաինան պատրաստվում է կամուրջ պայթեցնել Զապորոժիեում և մեղադրել ռուսական ԶՈւ-ին. ՌԴ ՊՆ
155 միլիմետր տրամաչափի հրետանին կիրառվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից։ Ուկրաինայում այդ տրամաչափի համար մշակվել և մեկ օրինակով պատրաստվել է «Բոգդանա» ինքնագնաց հրետանային անիվային կայանքը: Ավելի վաղ ԱՄՆ-ն Կիևին 155 միլիմետր տրամաչափի M-777 հեռահար հաուբիցներ էր մատակարարել, ուկրաինական զորքերը դրանք արդեն օգտագործել են քաղաքների, այդ թվում՝ Դոնեցկի գնդակոծման համար, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 167-րդ օրը։