ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը: Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին «Ռայկոմի» ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է: Քաղաքապետարանը պատճառված անհարմարությունների համար հայցում է մայրաքաղաքի բնակիչների ներողամտությունը։